Հայ մարդուն ու Հայաստանը փնովող հերթական ֆեյսբուքյան գրառումն է երկնել Հակոբյան Աննան՝ տարված մյունխենյան հովերով: Աննան, գերված Մյունխենից Նոյշվանշթայն ամրոց տանող ճանապարհին տեսածով՝ սարեր, դաշտեր, անտառներ, «միջին վիճակագրական գերմանացի» գյուղացիների «հեքիաթային» տներ, եզրահանգել է, որ հայկական հայրեասիրությունը միֆ է, քանի որ եթե իրականություն լիներ, մեր գյուղերն ու գյուղական տներն էլ կլինեին նույնքան բարեկարգ ու «հեքիաթային», որքան «միջին վիճակագրական գերմանացու» բնակավայրը:
Աննան սեփական հայրենատյացությունը պրոյեկտել է հայ գյուղացու, հայ մարդու վրա՝ ՔՊ-ական իշխանության «դարմայեդությունը» վերագրելով Հայաստանի բնակչությանը: Աննայի քննադատությունը գուցե տեղին լիներ, եթե Հայաստանը Գերմանիայի պես մի երկիր լիներ՝ զարգացած արդյունաբերութամբ, տնտեսությամբ, սեփական քաղաքացիների արժեքն իմացող, մարդակենտրոն, շատ իմաստներով լոկոմոտիվ հանդիսացող և այլն: Եթե Հայաստանը Գերմանիա լիներ, բայց հայկական գյուղերը չլինեին գերմանական գյուղերի նման, Աննան իրավացի կլիներ, բայց քանի որ Հայաստանն այսօր նույնիսկ Նիգ կամ Զիմբաբվե էլ չէ, պետք է արձանագրել, որ Աննան ընդամենը հերթական անգամ լավ առիթ է տվել՝ իրեն մեկ անգամ ևս սրտանց հայհոյելու:
Գերմանիայի կոկիկ գյուղերի ու գյուղամեջի սիրուն տների գաղտնիքն այն է, որ Գերմանիայի կանցլերը բնավ Նիկոլը չէ,իսկ գյուղոլորտի կամ էկոնոմիկայի զարգացման հարցը թողնված չէ ալկաշների հույսին: Հայ գյուղացիները 2018-ին մարդուդ վարչապետ սարքեցին՝ հույով, որ իրենց երկիրն էլ կոկիկ, սիրուն կլինի, գյուղից էլ մարդիկ չեն փախչի՝ այլասերված երևակայությունդ բորբոքելով: Այնինչ Մարդդ միայն արյուն ու ողբ բերեց այս երկրին՝ թուրք Մեհրիբանի շեքամեջում տեղավորվելով:
Ի՞նչ հրեշ է քեզ լույս աշխարհ բերել, Աննա՛:










