Բժիշկներին հաջողվել է փրկել 3-րդ հարկի պատշգամբից վայր ընկած 2 տարեկան երեխայի կյանքը։ Դեպքը երեկ Գյումրիում էր տեղի ունեցել։
Երեխան տեղափոխվել էր Երևանի «Մուրացան» հիվանդանոց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի առողջական վիճակում դրական դինամիկա է արձանագրվել։
Այս պահին կյանքին վտանգ չի սպառնում, բայց փոքրիկը պետք է մնա բժիշկների հսկողության տակ։










