Հայերը զարթնում են, դրա վկայությունն է Գյումրին, Փարաքարը. Խաչիկ Մանուկյան (Տեսանյութ)


Հայերը զարթնում են, դրա վկայությունն է Գյումրին, Փարաքարը. Խաչիկ Մանուկյան (Տեսանյութ)
Նոյեմբեր 14 16:36 2025

Հայերը զարթնում են, դրա վկայությունն է Գյումրին, Փարաքարը, այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանն՝ ամփոփելով Էջմիածնի ավագանու ընտրությունների քարոզարշավը։

 «Ես չեմ ուզում նոր փորձությունների գնան մարդիկ, բայց սա իմ համայնքի բնակիչների փորձությունն է, իմ փորձությունը չէ։ Եթե նրանք ուզում են ինքնիշխանություն, ազատ երկրի քաղաքացի լինելու կերպարն ունենալ, կկանգնեն և միասին  50+1, 100+1 տոկոս կունենանք, մնացած պարագաներում  տեխնիկական հարցեր են։ Այո՛, միանալու են բոլոր այն ուժերը, որոնք  հային հայ պահող արժեքներն են վեր հանում, թույլ չեն տալու հայոց եկեղեցու վրա հարձակումներ»,- ընդգծեց Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են տեղի ունենալու։ Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցությունը, որի Վաղարշապատի քաղաքապետի թեկնածուն Խաչիկ Մանուկյանն է։

Մանրամասները՝ տեսանյութում։