Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի մասին


Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է. Տեր Մուշեն՝ Ստեփան Ասատրյանի մասին
Նոյեմբեր 13 16:56 2025

Ապարանի հովվության հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանա Վահանյանն այսօր ամոթանքի խոսքեր հղեց կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանին ու Վարդան Հունանյանին։

«Ամո՛թ ձեզ, որ երբևէ հոգևորական եք եղել, ասելու ոչինչ չունեմ»,- լրագրողներին ասաց Տեր Մուշեն։

Տեր Հայրն ընդգծեց՝ «այդ ամբողջ ճաշը եփեց» Ստեփան Ասատրյանը։

«Իրեն ասում եմ՝ ամոթ քեզ, այդտեղ տղամարդկություն չկա, այդտեղ քահանայություն չկա։ Բոլոր նրանք, ովքեր կհավանեն ու կհավատան նրա քահանայությանը՝ թող այս ամենը տեսնեն ու եզրակացնեն, թե այն քահանան, որը կարող է ցուցմունք տալ իր առաջնորդի դեմ, այդ քահանան ինչպե՞ս կարող է որպես քահանա գործել»,- ասաց Տեր Մուշեն։

Տեր Մուշեն վստահեցրեց՝ Ստեփան Ասատրյանին ու Վարդան Հունանյանին սիրել ու ընդունել են որպես եղբայրների, որևէ խտրականության մասին խոսք անգամ չի կարող լինել։

Տեր Հայը ներողություն խնդրեց Ստեփան Ասատրյանի մայրիկից ու հայրիկից. «Ներողություն պիտի խնդրեմ իր ծնողներից՝ այո՛, իրենց որդին դավաճան է, քանդեց խաղաղությունը»։