Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ Փաշինյան


Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու. Նիկոլ Փաշինյան
Նոյեմբեր 13 18:42 2025

Արծվաշենի համար մենք ռազմական օպերացիա չենք անելու, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ոչ էլ մյուս տեղերի համար, դրա կարիքը չկա»,- նշեց նա։

Փաշինյանն ասաց, որ հիմա կա խաղաղություն, ընդամենը պետք է պահպանել այն։

Նա հայտարարեց, թե այսօրվա Հայաստանն ապրում է իր վերջին 500 տարվա պատմության լավագույն շրջանը։