Հայտնի բժիշկ Դավիթ Դալլաքյանը նույնպես լքեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն


Հայտնի բժիշկ Դավիթ Դալլաքյանը նույնպես լքեց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն
Նոյեմբեր 15 22:26 2025

Հայտնի բժիշկ Դավիթ Դալլաքյանը նույնպես լքեց Սուրբ Աստվածամայր ԲԿ-ն։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«23 տարի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, բառացիորեն այն իմ տունն եմ համարելով, աշխատելուց և մշտապես ամեն հնարավորն ու անհնարինը պացիենտների համար անելուց,  բոլոր հնարավոր նորարարական մոտեցումները կլինիկայում ներդնելուց հետո, հիվանդանոցի ներկայիս «ղեկավարը» բարդագույն պացիենտին՝ բազմիցս վիրահատված Մոսինյան Վահեին, լավագույն հնարավոր տարբերակով բուժելու համար, որոշեց շինծու մեղադրանքների հիման վրա ինձ՝ 07.11.2025 անվստահության հիմքով ազատել աշխատանքից՝ մինչ այդ տալով համանման շինծու և անհիմն նկատողություններ։ Վերջիններս, իհարկե, բողոքարկված են համապատաասխան կառույցներում և արդեն իսկ ստացվել է համապատասխան եզրակացություն՝ դրանց խախտման մասին»։

Հիշեցնենք, որ նրանից առաջ ԲԿ-ից հեռացել էր նրա հայրը՝ ԲԿ-ի երկարամյան տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, Վերակենդնացանման բաժանումքի ղեկավար Աննա Չոբանյանը։