Տիրանայում տեղի է ունեցել Հայաստանի և Չեխիայի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Պետր Ֆիալայի հանդիպումը: Այս մասին հայտնում են Կառավարությունից։
«Զրուցակիցները կարևորել են Հայաստանի ու Բուլղարիայի միջև քաղաքական երկխոսության շարունակականության ապահովումը, ինչպես նաև տնտեսական համագործակցության խորացումը։Կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը և հետագա զարգացմանը վերաբերող հարցերի:
Փաշինյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստանի Կառավարության՝ տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման ուղղությամբ նախաձեռնած քայլերը, այդ թվում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նպատակն ու սկզբունքները:
Զրուցակիցները վերահաստատել են երկկողմ կապերի զարգացմանն ուղղված իրենց հանձնառությունը»,- ասվում է հաղորդագրությունում։