Գագիկ Ծառուկյանի տանն ու ընկերություններում շուրջ 12 ժամ տևած խուզարկությունների ընթացքում գործին վերաբերելի որևէ նյութ, որևէ փաստաթուղթ, իր, առարկա չեն վերցրել։ Այս մասին Ծառուկյանի տան մոտ լրագրողների հետ զրույցում ասել է նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։
«Ինչ վերցրել են, վերցրել են ապօրինի, դրա մասին հայտարարությունները մեր կողմից կատարվել են ու հետագայում բողոքարկման պրոցեսներ կսկսվեն»,-նշել է նա։










