Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան


Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն. Մելոյան
Հոկտեմբեր 25 11:34 2026

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.

 

«Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 25-ին, Ստեփանավան համայնքում տեղի են ունենում համայնքի ավագանու ընտրություններ։

 

Ընտրական տեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ տպագրված դրոշմանիշերը պատշաճ որակի չեն (լուսանկարը կցվում է)։

 

Պահանջում ենք, որ տպագրական այս խոտանը չհանգեցնի քվեաթերթիկների անվավերության։

 

Խնդրում եմ տարածել ու հրավիրել այլ համայնքներում ընտրություններին մասնակցող ուժերի ուշադրությունը»։