«Ռուսաստանը պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները Ուկրաինայի հարցով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
Նա վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան կարող են համաձայնության գալ։Պուտինը նաև հայտարարել է, որ Արևմուտքում՝ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին հայտարարությունները քաղաքական շիզոֆրենիա են։
«Եվրոպայի ժողովուրդները չեն ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ, ինչպես որ Ռուսաստանը չի ցանկանում կռվել Եվրոպայի դեմ»,- նշել է ՌԴ ղեկավարը։Նրա խոսքով՝ բոլորի համար պարզ է դարձել, որ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելը անիրատեսական է։
Ավելին, Պուտինը ընդգծել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում պատերազմի Եվրոպայի հետ։
Տարածքային հարցը դարձել է Եվրոպայում Ռուսաստանի հակառակորդների համար պատրվակ՝ հակառուսական արշավ սկսելու և սպառնալիքի մասին խոսելու համար, հավելել է Ռուսաստանի առաջնորդը։
նա նաև հայտարարել է, որ գենետիկ ուսումնասիրություններով Ռուսները և ուկրաինացիները նույն ժողովուրդն են, իսկ Ուկրաինան հողեր չի կորցնում, որովհետև ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող հողերն պատմական ռուսական հողեր են;










