Hayastan.news-ի տեղեկություններով՝ օրերս Դատախազության համակարգից հեռացվել է դատախազ Վանուհի Փայտյանը, ով հանրությանը հայտնի է որպես ուսուցչի գործով դատախազ։ Նա այն նույն դատախազն է, որը ուսուցչին մեղադրում էր Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ։
Դատախազին հեռացրել են հետևյալ պատճառաբանությամբ՝ «դիմում գրի՛, հայրդ ընդդիմադիր է»։
Դատախազը դիմում է ներկայացրել, որը հաստատվել է կայծակնային արագությամբ՝ ճիշտ նույն րոպեին։
Ըստ Hayastan.news-ի տեղեկությունների, նրա հայրը՝ Արայիկ Փայտյանը, ՀՅԴ անդամ է։
Նախկինում նաև առաջադրվել և մասնակցել է ընտրությունների՝ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության կամ քաղաքական դաշինքների կազմում, այդ թվում՝ Տավուշի մարզի թիվ 13 ընտրատարածքում։










