Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության հետևից, Եվրոպան՝ տարբեր օրենքների հետևից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)


Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության հետևից, Եվրոպան՝ տարբեր օրենքների հետևից. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)
Հոկտեմբեր 23 16:35 2026

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վստահ է՝ ՀՀ Սահմանադրությունը փոխվում է Իլհամ Ալիևի պահանջով։

Կարապետյանի խոսքով՝ Ռուսաստանը գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը գալու է Սահմանադրության հետևից, Եվրոպան գալու է տարբեր օրենքների հետևից։

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, երբ արդեն ադրբեջանցիների՝ ՀՀ պետական սահմանը հատելու երկրորդ դեպքն է արձանագրվում, Կարապետյանն ասաց, որ Հայաստանի պես երկրում պաշտպանության նախարարը պետք է լինի ռազմական գործիչ, ոչ թե լավ քայլած մարդ։

Խոսելով «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների ձերբակալությունների մասին՝ նա ընդգծեց. «Եթե իր վստահված անձանց աշխատավարձ տալու համար մարդուն ձերբակալում են, հաստատ ծաղրանքի առարկան այլ կողմում է»։