7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Հոկտեմբեր 22 23:12 2026

Չինաստանի արևմուտքում՝ Տիբեթի ինքնավար շրջանում, 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Նագչու շրջանից մոտ 200 կմ հյուսիս-արևելք։ Շրջանում բնակվում է շուրջ 30 հազար մարդ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 35 կմ խորության վրա։

Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։