Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև


Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով․ Կոչուբաև
Հոկտեմբեր 22 19:11 2026

Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը՝ ժամը 10:00-ին, այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

 

Նա նշել է, որ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայություն, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որ դատարանի որոշումը հաղթահարված է։

 

 

«Դատարանը հերքել է Սեդրակ Քոչարյանի առնչությունը իրեն մեղսագրվող դրվագներից 7-ից 5-ով, ինչը նշանակում է, որ դրանցով պետք է բերվեին ամրապնդվող տվյալներ, բայց չեն բերվել»,–ասել է նա