Ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները, գրում է Shamshyan.com-ը։
Նրանք 7, 10 և 13 տարեկան են ու «Աշտարակ» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հիշեցնենք՝ Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում բախվել են «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան և «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը։










