Իրավապահների «ռեյդերը» քվեարկությունից առաջ վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունեն․ Տիգրան Աբրահամյան


Իրավապահների «ռեյդերը» քվեարկությունից առաջ վախի մթնոլորտ ձևավորելու նպատակ ունեն․ Տիգրան Աբրահամյան
Հոկտեմբեր 24 22:40 2026

Գործող կառավարիչը իշխանության յուրացումն ամբողջացնելու նպատակով փորձում է ՏԻՄ համակարգը «մաքրել» չեզոք, ընդդիմադիր դեմքերից և այդ նպատակով աննախադեպ ապօրինությունների է գնում: Այս մասին գրել է Տիգրան Աբրահամյանը․

«Իրավապահների այսօրվա «ռեյդերը» ոչ իշխանական թեկնածուների շտաբներում և տներում, այդ թվում՝ ՀՀԿ Մարտունու շրջանային կազմակերպության ղեկավարի ու նրա թիմակիցների շրջանում, տեղերում քվեարկությունից առաջ վախի մթնոլորտի կտրուկ բարձրացման նպատակ ունեն:

Իշխանության ուղերձը շատ պարզ է․ որտեղ դնում են որևէ ՔՊ-ականի թեկնածությունը, զուգահեռ «մաքրում» են դաշտը, որպեսզի իրենց թեկնածուի ՆՇԱՆԱԿՈՒՄԸ դառնա անխուսափելի»։