Երևանի երկու փողոցներում հոկտեմբերի 23-ից կանգառն արգելվելու է, մեքենաները կտարհանվեն


Երևանի երկու փողոցներում հոկտեմբերի 23-ից կանգառն արգելվելու է, մեքենաները կտարհանվեն
Հոկտեմբեր 22 11:22 2026

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից Վահան Տերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը և կգործի տարհանիչը։

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։