Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց


Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց
Հոկտեմբեր 24 15:44 2026

Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

 

 

«Փաշինյանի «գլխացավանքը»

 

«Մոբայլ Սենթրը»՝ հեռախոսներ ներմուծող ընկերություն, որն այս տարի վճարել է 64.3 միլիարդ դրամ հարկ, Հայաստանի թիվ մեկ հարկատուն է:

 

Ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այս ընկերությունը զբաղվում է դեպի Ռուսաստան տեխնիկայի արտահանմամբ: Այսինքն, սա մեխանիզմ է, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները:

 

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը տնտեսական ակտիվություն և իր իշխանության կայունություն կարողանում է ապահովել ոչ թե արդյունավետ քաղաքականության, այլ բացառապես ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ:

 

Նույն տրամաբանությամբ՝ երբ այդ պատերազմն ավարտվի, կփակվի նաև այս կարգի «պարազիտ» իշխանությունների «թթվածինը»:

 

Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար:

 

«Գլխացավանք»՝ բոլոր առումներով»,- գրել է Սուրենյանցը։