«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո


«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
Հոկտեմբեր 24 12:54 2026

«Երբ դու նոր էիր եկել Հայաստան, հայկական ռեփի բումն էր՝ մի կողմից «Հայքն» էր, մյուս կողմից՝ «Հայ տղերք» խումբը։ Հարցազրույցներում վերջիններս ասում էին՝ չեն ճանաչում քեզ, բայց ամբողջ ՀՀ-ն լսում էր քո երգերը, ինչպե՞ս կբացատրես»,-Tete A Tete-ի եթերում պատասխանելով հաղորդավարի հարցին՝ երգիչ, պրոդյուսեր Սուպեր Սաքոն ասել է․ «Վտանգ էին զգում բոլորը․․․ Նայեք՝ չեմ խոսում Շերի, System of a Down-ի մասին, բայց Հայաստանում ծնված հայաստանցի արտիստ՝ ինձնից շատ վաճառվող, լսվող, դիտում ունեցող, փող աշխատող, տենց մեկը չկա, որ կարա էդ լեվլին հասնի, ով ուզում ա լինի, նեղանան՝ չնեղանան»։