Անցան Զորավար Անդրանիկի՞ն․ Արտենիի դպրոցից հեռացրել են մեծ խճանկարը, գյուղացիները վրդովված են


Անցան Զորավար Անդրանիկի՞ն․ Արտենիի դպրոցից հեռացրել են մեծ խճանկարը, գյուղացիները վրդովված են
Հոկտեմբեր 23 18:13 2026

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արտենի բնակավայրում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն մի քանի օր է՝ գյուղում անհանգիստ էր, քանի որ բնակիչները տեղեկություն էին ստացել, որ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի պատից հեռացնել Զորավար Անդրանիկի՝ քարերով հավաքված խճանկարը։

2-3 օր գյուղացիները դպրոցի մոտ հերթապահություն են իրականացրել, որ եթե հանկարծ այն փորձեն հեռացնել, թույլ չտան։

Այսօր, սակայն, հատուկ տեխնիկայի միջոցով նկարը հեռացվել է, ինչը բնակիչների մոտ զայրույթ է առաջացրել, նույնիսկ սպառնում էին դիմել կտրուկ միջոցների՝ փակելով ճանապարհներ, սակայն այս պահին ձեռնպահ են մնում, սպասում են՝ տեսնելու, թե ինչ են որոշել անել Անդրանիկի մեծադիր նկարի հետ։

Գյուղացիները նաև առաջարկում են՝ եթե դպրոցից հեռացրել են, գոնե այլ տեղում խճանկարը տեղադրեն, օրինակ՝ Արցախյան պատերազմներում նահատակված հերոսների այգում։