«Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»,-գրում է ArmLur.am-ը վկայակոչելով ունեցած բացառիկ տեղեկությունները:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին 7 զինվոր վրաերթի են ենթարկվել, որոնցից մեկի կյանքը փրկել չէր հաջողվել։ Դեպքով ձերբակալվել է ՊՆ N զորամասի գումարտակի շտաբի պետը։










