«Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել է Նարեկ Սամսոնյանի հետհացադուլային թերապիան․ բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը․ փաստաբան


«Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել է Նարեկ Սամսոնյանի հետհացադուլային թերապիան․ բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը․ փաստաբան
Հունվար 23 20:03 2026

Իրազեկում եմ հանրությանը, որ Նարեկ Սամսոնյանին այսօր կրկին տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ։ Այս անգամ որևէ բյուրոկրատական արգելք չի եղել Նարեկի հոսպիտալացմանը, և հոսպիտալացումից անմիջապես հետո սկսել է Նարեկի հետհացադուլային թերապիան։ Բժշկական անհրաժեշտ միջամտություն է իրականացվում՝ նրան նախապատրաստելու վիրահատությանը։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այսօր բողոքարկել եմ Նարեկի կալանքը երեք ամսով երկարաձգելու մասին դատավոր Շահվերդյանի որոշումը, ինչպես նաև նախապատրաստում եմ նոր հանգամանքների ուժով նրա կալանքը վեանայելու միջնորդություն»,-գրել է նա։