«Ես համարյա բոլորին եղել եմ»․ Գարիկ Պապոյանը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի տարեդարձին մասնակցելու թեմային


«Ես համարյա բոլորին եղել եմ»․ Գարիկ Պապոյանը անդրադարձել է Ալեն Սիմոնյանի տարեդարձին մասնակցելու թեմային
Հունվար 10 18:28 2026

Starnews.am-ը գրում է․

Օրեր առաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել ծննդյան 46-ամյակը։ Խնջույքին մասնակցել էին նաև շոուբիզնեսի հայտնի ներկայացուցիչներ՝ Էրիկ Կարապետյանը, Գարիկ Պապոյանը, Արմուշը, Արամ MP3-ը և այլք։

Օրվա կադրերը բավականին մեծ քննարկումներ էին առաջացրել հանրության մեջ։ Կային ինչպես շնորհավորական, այնպես էլ՝ քննադատական մեկնաբանություններ։ Բացասական արձագանքները ուղղված էին նաև հայտնիների մասնակցությանը խնջույքին։

Օրերս ինստագրամյան իր էջում այդ թեմային անդրադարձել է նաև Գարիկ Պապոյանը։ Օգտատերերից մեկը Գարիկի հրապարակումներց մեկի մեկնաբանությունների հատվածում գրել էր․

«Ալեն Սիմոնյանի ծնունդից կադրեր լինեն ընդունելի՞ է»։

Ի պատասխան՝ Գարիկը նշել էր․

«Ո՞ր մեկից։ Ես համարյա բոլորին եղել եմ»։

«Վերջինից, ամենաազդեցիկն էր։ Մայր աթոռում կարգալույծ հոգևորականների մատուցած պատարագին չիրականացված ֆոնին ծնունդը ամենատպավորիչն էր», հավելել է ինստագրամյան օգտատերը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: