Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան


Արշակ Սրբազանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Դեկտեմբեր 4 20:58 2025

168.am-ի տեղեկություններով՝ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի քրեական դատարանի Մասիվի նստավայրում, որը հերթապահ դատարանն է, «անակնկալ» կերպով կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը:

Վերջինս, նկատենք, մասնագիտացած է սրբազաններին կալանավորելու հարցում:

Ի դեպ, ավելի վաղ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը կանխատեսել էր. «Ավարտվեց Արշակ սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:

Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին»: