Հուլիսի 14-ին դեսպանատանը նշվում էր Ֆրանսիայի ազգային տոնը, որին հրավիրված էին մեծ թվով հյուրեր, այդ թվում՝ քաղաքական, հանրային գործիչներ, դեսպաններ և այլք։
Armat Media-ի տեղեկություններով, տոնակատարությունից հետո հյուրերի մեծ մասն աղիքային ինֆեկցիա ախտորոշմամբ հայտնվել են հիվանդանոցում: Տոնակատարության ժամանակ հյուրասիրությունն ապահովել է «Մարիոթ» ռեստորանը:










