Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել


Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել
Հուլիս 18 13:35 2026

Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել:

Armenia Sputnik-ի հետ զրույցում «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Վարդումյանը հայտնեց, որ 2 կանչ ստացվել է Արզնի, 1-ը՝ Նուռնուս, 12-ը՝ Բյուրեղավան բնակավայրերից։
«Հիմնականում երեխաներ են։ Հոսպիտալացում չենք ունեցել»,- հայտնեց տնօրենը։

Հիշեցնենք, որ երեկ Բյուրեղավանում շտապօգնության ծառայությունը 15 կանչ է ստացել, որից 6-ն ավարտվել են հոսպիտալացումով: