ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի շրջանում կուսակցության շտաբին


ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանի շրջանում կուսակցության շտաբին
Հուլիս 18 13:58 2026

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրաքյան Քրդիստանի շրջանում կուսակցության շտաբ-բնակարանի վրա հրթիռային հարվածների ժամանակ սպանել է Իրանական Քուրդիստանի Կոմալա կուսակցության առնվազն ինը անդամի և ծանր վիրավորել առնվազն երեքի։ Այս մասին հայտնում է Kurdistan human rights-ը։

 

Քրդստանի մարդու իրավունքների ցանցը (KHRN) տեղեկացել է, որ հուլիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 06:00-ի սահմաններում, ԻՀՊԿ-ն մի քանի հրթիռ է արձակել Սուլեյմանիե նահանգի Զիրգվեզլա գյուղում գտնվող կուսակցության շտաբ-բնակարանի ընդունարանի վրա։

 

KHRN-ի կողմից հավաքված տեղեկատվությունը ցույց է տալիս, որ 2017 թվականից ի վեր Իրաքյան Քրդիստանի շրջանում իրանական քրդական ընդդիմադիր կուսակցություններին պատկանող ճամբարների և շտաբ-բնակարանների վրա ԻՀՊԿ հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 53 կուսակցության անդամ և քաղաքական փախստական, իսկ տասնյակներ՝ վիրավորվել։