Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է. «Հայրենասեր, Աստծով ու հավատով ապրող մարդ»


Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է. «Հայրենասեր, Աստծով ու հավատով ապրող մարդ»
Հուլիս 18 12:29 2026

Այսօր դերասանուհի, հաղորդավարուհ Նազենի Հովհաննիսյանի ծննդյան օրն է։ 

 

Նրա ընկերուհին՝ երգչուհի Սոֆի Մխեյանը գրել է. «Այսօր իմ ու մեր ամենաիսկական, ամենաշքեղ, ամենախելացի, ամենասիրուն, անկրկնելի, միակ ու բացառիկ Նազենիի ծնունդն է։

 

Մարդ, ով սեր է ամբողջ էությամբ, ամուր թիկունք, մեր մեծ ընկերության ամրացնող սոսինձն ու ամենախելառ ընկերը: Անհավանական հումորի տեր, ուժեղ ու միաժամանակ անսահման զգայուն կին՝ իր տեսակով, խոսքով ու ներկայությամբ: Նազենին հազարավոր մարդկանց օգնում է չհուսահատվել, չնկրկել, չնեղվել, և «չ»-ով սկսվող բոլոր բառերը փոխարինել «լինելով», «կարողանալով», «հավատալով» ու «ստացվելով»։

 

Հայրենասեր, Աստծով ու հավատով ապրող մարդ... Կարող եմ շատ երկար շարունակել, ու միևնույն է՝ դեռ այնքան չասված բան կմնա։

 

Միայն մի բան կասեմ.

 

Օրհնված եմ ես, օրհնված ենք մենք, որ մեր կյանքում ԴՈՒ ԿԱՍ։

 

Ինչպես դու ես հաճախ ասում՝ «Պարզապես ԵՂԻՐ»։ Եղիր առողջ, երջանիկ, ուրախ ու միշտ այնպիսին, ինչպիսին կաս։ Մեզնից անպակաս։ Մնացածը՝ Աստված մեծ է։

 

Դու ՄԵՐ Նազենին ես... Եվ ես ու մենք քեզ սիրում ենք անսահման։

 

Հ.Գ. Եկեք այսօր ուղղակի ողողենք ու ցնցենք համացանցը շնորհավորանքներով, որ աշխարհի հայերն ու ոչ միայն նրանք իմանան՝ այսօր ծնվել է ՀԱՅ ՍԻՐՏ աղջիկը, ամենա՛-նա՛-նա՛-ՆԱԶԵՆԻՆ»։