Գիշերն ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Թալինի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հոսանք չկա


Գիշերն ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Թալինի մի շարք բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հոսանք չկա
Հուլիս 18 11:46 2026

Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի արդյունքում խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից հայտնում են, որ այս պահին ընկերության մասնագետներն իրականացնում են վթարավերականգնողական աշխատանքներ՝ էլեկտրամատակարարումը հնարավորինս սեղմ ժամկետում վերականգնելու նպատակով։