Ոստիկանները Սամվել Ալեքսանյանի մեքենաները տուգանային են տեղափոխել


Ոստիկանները Սամվել Ալեքսանյանի մեքենաները տուգանային են տեղափոխել
Հուլիս 16 22:30 2026

Irakanum.am-ի տեղեկություններով այսօր պարեկները Երևանում կանգնեցրել են Սամվել Ալեքսանյանի, նրա քրոջ որդու և ուղեկցող մեքենաները ու տեղափոխել տուգանային հրապարակ:

 

Այս պահին բոլոր մեքենաները այնտեղ են:

 

Մեզ հայտնեցին, որ ՆԳ նախարարի հանձնարարականով ստուգումներ են և տարբեր վայրերից էլի մեքենաներ են տարվել: Ի պաստասխան մեր տեղեկության ՆԳՆ-ից հաստատեցին, որ ուղեկցում իրականացնելու համար մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք՝ չնշելով անուններ: