Արշակ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար․ Թաթոյան


Արշակ Սրբազանի ձերբակալությունը Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար․ Թաթոյան
Դեկտեմբեր 4 20:12 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը անդրադարձել է Արշակ Սրբազանի ձերբակալությանը․

«Արշակ սրբազանին ձերբակալելը Փաշինյանի համար սկզբունքային նշանակություն ունի:

Արքեպիսկոպոսի նկատմամբ քրեական հետապնդումը, նրա ձերբակալումն ու կալանավորումը Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իր քաղաքական օրակարգի համար:

Կեղտոտ քարոզչությամբ նախ ընտրում է իրեն հարմար թիրախներ ու անընդհատ դրանց հարվածում, ամեն ինչ անում վարկաբեկելու համար: Սա հենց այդ դեպքն է:

Ամենաայլանդակ քարոզչական հարվածները ցանկալի արդյունքը չտվեցին, ու որոշեց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին ձերբակալել անհեթեթագույն հոդվածով՝ իբր նրան վարկաբեկելու համար:

Հայաստանում անձնիշխանությունն ու կուսակցապետությունը, թշնամու օրակարգը սպասարկելը հենց այս տեսքն ունեն»: