Արշակ Սրբազանին «թմրամիջոց իրացնելու» հոդվածով են ձերբակալել. Քննչականից հայտնեցին


Արշակ Սրբազանին «թմրամիջոց իրացնելու» հոդվածով են ձերբակալել. Քննչականից հայտնեցին
Դեկտեմբեր 4 18:35 2025

Քննչական կոմիտեից տեղեկացրել են՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։

 

Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

 

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,- Aysor.am-ին ասացին քննչականից։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել է Արշակ Սրբազանին։

 

Նշենք, որ Սրբազանի փաստաբանը՝ Արսեն Բաբայանը, դեռ տեղեկություններ չի հայտնել ձերբակալության պատճառների վերաբերյալ։ Նա քիչ առաջ հայտարարել էր, որ ավելի ուշ պարզաբանումներ կներկայացնի։