Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը հայտնել էր, որ ԱԱԾ-ականներն այսօր Գյումրու եկեղեցիներ են այցելել, գնացել են «Ամենափրկիչ» եկեղեցի, հետո՝ Սուրբ Հակոբ։
Տեր Վարուժան ավագա քահանա Տերտերյանն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ այսօր կրկին ԱԱԾ-ից եկել են եկեղեցի։
Տեր Հայրն ասաց, թե որևէ խոսակցություն չի եղել, մտել են եկեղեցի ու դուրս են եկել, Վեհափառի անունը զեղչելու մասին հարց չի եղել։
Տեր Վարուժանը դեռ հստակ չգիտի՝ արդյո՞ք հենց Սուրբ Հակոբ եկեղեցում է կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը պատարագի մասնակցելու։
«Ես տեղյակ չեմ, այդ մարդն այսօր խոսեց, ասաց՝ գնում ենք այնտեղ, որտեղ Վեհափառի անունը չեն տալիս, բայց մենք ասել ենք՝ տալու ենք Վեհափառի անունը»,- մանրամասնեց Տեր Վարուժանը։










