Արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են. Ժաննա Անդրեասյան


Արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները մեր իրականության մաս են. Ժաննա Անդրեասյան
Դեկտեմբեր 4 16:50 2025

«Կամավոր ատեստավորված ուսուցիչների խրախուսման համար 2025 թ.-ին պլանավորված էր շուրջ 8 մլրդ 673 մլն 771 հազար 400 դրամ և մենք առաջարկոմ ենք լրացնել գումարը ևս շուրջ 2,16 մլրդ դրամով, ինչը նշանակում է, որ միայն կամավոր ատեստավորման համակարգին 2025 թվականին կուղղվի ավելի քան 10 մլրդ դրամ»,-կառավարության նիսոտմ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ զեկուցելով համապատասխան որոշման նախագիծը:

Նրա խոսքով, 2018 թ-ից  հետո ուսուցիչների ֆոնդը զգալիորեն աճել է և 2025 –ին միայն ուսուցիչների վարձատրության ֆոնդը 37 մլրդ դրամով՝ 67 % աճ է գրանցել, իսկ ընթացիկ տարում միայն կամավոր ատեստավորման համակարգը 10 մլրդ դրամ հատկացում է ստանալու:

«2026 թ-ի պետբյուջեով արդեն միայն ուսուցիչների խրախուսման ծրագրերին, այսինքն՝ ուսուցիչների աշխատավարձը սրա վրա հաշվարկված չէ, ավելի քան 20 մլրդ դրամ է հատկացվելու, և 2024 թվականի համեմատությամբ կրկնակի ավելի է այն բյուջեն, որն ուղղում ենք ուսուցիչների խրախուսման ծրագրերին»,-ասաց Անդրեասյանը՝ հավելելոց, որ արդեն 700 հազար դրամ ստացող ուսուցիչները իրականության մաս են