Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում շներն այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն. ՔՊ պատգամավոր


Երևանում շներն անցումով են անցնում, բայց գյուղերում շներն այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն. ՔՊ պատգամավոր
Դեկտեմբեր 4 16:36 2025

«Երևանում շներն անցումով են անցնում,  բայց գյուղերում շներն այդքան չեն զարգացել, որ անցումով անցնեն։ Հենց աղբի մոտից հարձակվում են մարդկանց վրա»,- ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորներ Մերի Գալստյանի, Արուսյակ Մանավազյանի ներկայացրած Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։

Նա նշեց, որ բոլորն էլ կենդանիներ սիրում են, պահում են, բայց իրենց նպատակը պետք է առաջին հերթին լինի մարդկային կյանքերը։

Ն.Գրիգորյանի խոսքով, եթե այս նախագծով իրապես կլուծվի թափառող շների հարցը, լիակատար իր աջակցությունն է հայտնում։