Վարդաշենի 68 ա և 66/1 հասցեներում գտնվող վթարային հանրակացարանների բնակիչներն այսօր հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ, ի վերջո, գործադիրը լուծի իրենց խնդիրը. վթարային շենքերից բնակիչներին դուրս բերեն և ապահովեն նոր բնակարաններով։
Բողոքի ակցիայի մասնակիցները Aysor.am-ի հետ զրույցում նշեցին, որ տարիներ շարունակ կառավարությունն ու քաղաքապետարանն այդպես էլ իրենց վթարային շենքերի հարցը չեն լուծում:
Նրանք դժգոհում են, որ ապրում են անմարդկային պայմաններում՝ շենքերի տանիքները թափվում են, պատերը ճաքած են՚:
«Ինչ փաստաթուղթ ուզել են՝ բոլորը տվել ենք իրենց: Մարտից մինչև օրս գնում-գալիս ենք իրենց հետևից: Հիմա կառավարության նիստն է գնում, բայց երբեք վթարային շենքերի մասին ո՛չ հիշում են, ո՛չ էլ՝ խոսում: Շենքն էլ օր-օրի գնում է էն կողմ, դաշնամուրի գործարանի շենքի փլուզումը ձեզ խրա՞տ չեղավ»,- ասաց Ալիսա Մուրադյանը:
Վթարային շենքի բնակիչները հայտարարում են՝ եթե իրենց պատասխան չտվեցին, առաջիկայում կրկին ճանապարհ են պատրաստվում փակել:
Մանրամասները՝ տեսանյութում:










