Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լծվել է Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին․ փաստաբան


Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը լծվել է Բագրատ Սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին․ փաստաբան
Դեկտեմբեր 4 15:12 2025

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը երեկ հարցազրույց է տվել իր բնորոշումով` շատ դրական ազդեցություն ունեցող, առողջ լրատվական աշխատանքներ կատարող civic-ին:

 

Ավտոբուսներ վառելու, մարդ գյուլելու, խոտեր վառելու մասին` սիվիկաալեքսանյանական զրպարտչական հերթական հարցին պատասխանելիս արքեպիսկոպոսը մտահոգություն է հայտնել, որ դատարանը կարող է հաստատել այդպիսի մտադրության առկայությունը և որ դա հեղինակազրկում է եկեղեցուն:

 

Բավարար տեղեկացված չլինելու և կամ կեղտոտ քարոզչության զոհ լինելու պարագայում որևէ դժգոհություն չէի ունենա վերջինիս հրապարակային դիրքորոշման համար:

 

Բայց քանի որ անձամբ եմ վերջինիս ներկայությամբ տրված զեկուցումով բացահայտել գործի բոլոր կեղծիքները`սկսած իրավապահների կողմից ապացույցներ կեղծելուց մինչև նույն սիվիկաալեքսանյանական կեղտոտ քարոզչության բոլոր դրսևորումները, ստիպված եմ արձանագրել, որ արքեպիսկոպոսը, ի թիվ այլ տհաճ հանձնառությունների, լծվել է նաև Բագրատ սրբազանի դեմ կեղտոտ քարոզչության գործին»: