Հայաստանում չկա անձի իշխանություն, կա ժողովրդի իշխանություն. Լրագրողների հետ ճեպազրույցին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ՀՀ ժողովրդին և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել։ Նոր Սահմանդրությունն ընդունելիս կարևոր է հաշվի առնել պետության հարատևության օրակարգը»,-ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով։ «Ժողովրդի իշխանությունն անկասելի է, անբեկանալի է և անքննելի է»,-ասաց նա։










