Ես ակնկալիք չունեմ, որ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունենա ինձ հավատարիմ կաթողիկոս, ես ակնկալում եմ, որ եկեղեցին ունենա Աստծուն հավատարիմ կաթողիկոս, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Լրագրողը հետաքրքրվեց՝ կաթողիկոսի՝ զավակ ունենալու հանգամանքը ի՞նչ վնաս է տալիս, որին Փաշինյանն արձագանքեց.
«Վնաս է տալիս այն, որ նման խոցելիություննները... Որոշ մարդկանց օտարերկրյա հատուկ ծառայությունները կարող են հավաքագրել, և դրանք ռիսկեր են, որ առնչվում են պետական անվտանգության հետ: Եվ պետությունը պետք է այդ ռիսկերի նկատմամբ շատ ուշադիր լինի»:










