Երևանը թունավոր ծխի մեջ է. Նուբարաշենի աղբավայրի հրդեհի ծուխը ողջ քաղաքով մեկ է տարածվել։ Այս ֆոնին իշխանությունը համերգներ է կազմակերպում։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն է թեմային անդրադարձել ու տեսանյութ հրապարակել ծխի մեջ կորած Երևանից։
«Քաղաքը փոշուց հետո հիմա էլ թունավոր ծխով պատված է, իսկ սրանք պատրաստվում են թիթեռ նկարել ու ողջ քաղաքում իբր համերգներ են կազմակերպում։ Աջափնյակի մետրոյի կայարանի, Մարաշ-Նոր Նորք ճոպանուղու, կինո «Հայրենիքի» էստակադայի կառուցման առիթով... պետաքանդության խայտառակ օրինակը՝ Երեւանում»,- նշել է Մանուկյանը։