Օկուպացված Արցախում ավարտվել են Ադրբեջանի բանակի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի «Արազ 2025» համատեղ զորավարժությունները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կողմերն անցկացրել են մասնագիտացված վարժանքներ, մարտական սցենարների մոդելավորում և համակարգված գործողություններ՝ երկու կողմերի դաշտային հրամանատարների և մարտավարական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ։
«Արազ-2025» զորավարժությունները տևել են 3 օր: