Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ որոշման հրապարակումից հետո


Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս. Սրբուհի Գալյանը՝ ՍԴ որոշման հրապարակումից հետո
Հուլիս 4 23:33 2026

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շնորհավորել է «բոլորիս» Սահմանադրական դատարանի որոշման առիթով, ըստ որի ԿԸՀ՝  հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողնվեց ուժի մեջ՝ մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի դիմումները։ 

«Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրություններրի վերաբերյալ որոշումը:

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է Գալյանը։

Որոշման հրապարակման պահին Սրբուհի Գալյանը ՍԴ-ում էր։ Երբ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հրապարակվեց որոշումը, նա համբուրեց իր կողքին կանգնած ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանին և շնորհավորեց Սուրեն Գրիգորյանին։ 

Հիշեցնենք՝  ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝  հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերիդիմումները։