Այսօր և վաղը հորդառատ անձրևներ են սպասվում


Այսօր և վաղը հորդառատ անձրևներ են սպասվում
Հուլիս 7 12:59 2026

Երևանում հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17–20 մ/վ արագությամբ։

 

Հուլիսի 9-ի ցերեկը, 10-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հանրապետության տարածքում հուլիսի 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 9-ի գիշերն առանձին շրջաններում, 9-ի ցերեկը և 10-12-ին՝ կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ։

 

Հուլիսի 7-ի երեկոյան, 8-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

 

Քամին`արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

 

Օդի ջերմաստիճանը հուլիս 8-ի ցերեկը կնվազի 2-4, 9-10-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։