Վաղը՝ մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Ըստ նոր կարգավորումների՝ Ժամկետը լրանալուց հետո՝ 7 օրվա ընթացքում ԱԺ խմբակցությունները պետք է նախագահի թեկնածու առաջադրեն, որից հետո՝ 3 օրվա ընթացքում ԱԺ-ն պետք է նիստ հրավիրի՝ նախագահ ընտրելու։
«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է՝ դեռ հայտնի չէ, թե խմբակցությունները ում կառաջադրեն։
«Մենք դեռ թեկնածուի անուն հանրայնացնելու փուլում չենք, անուն չենք պատրաստվում տալ՝ չվնասելու համար։ Թե ում կառաջադրեն մյուս խմբակցությունները՝ տեղյակ չեմ»,- նշել է Գալստյանը։
Հարցին՝ արդյոք Շահրամանյանը կվերառաջադրվի՞, նա պատասխանել է, որ տեղյակ չէ, ու չի կարող ասել, թե արդյոք որևէ խմբակցությունը Շահրամանյանի թեկնածությունն առաջադրելո՞ւ է, Շահրամանյանին նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ։