Բաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռը


Բաքվում շարունակում են դատել հայ գերիներին․ Ղուկասյանի փաստաբանը պահանջել է չեղարկել դատավճիռը
Հուլիս 7 20:53 2026

Բաքվի վերաքննիչ դատարանում երեքշաբթի կայացել է ապօրինի պահվող հայ գերիների բողոքների վերաբերյալ հերթական «նիստը»։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Նշվում է, որ օկուպացված Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի փաստաբանը դատարանին կոչ է արել չեղարկել իր պաշտպանյալի նկատմամբ կայացված «դատավճիռը» և արդարացնել նրան։ Իր ելույթում փաստաբանը ներկայացրել է իր հիմնավորումները։

 

«Նիստի» ընթացքում ելույթ է ունեցել օկուպացված Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ կրկին հայտարարելով, որ իրեն մեղավոր չի ճանաչում։

 

 

Դատարանի հաջորդ «նիստը» տեղի կունենա հուլիսի 10-ին։