«Իրավունք չունենք մոռանալ մեր ընդհանուր հաղթանակը ֆաշիզմի դեմ»․ Մինսկում ներկայացվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին


«Իրավունք չունենք մոռանալ մեր ընդհանուր հաղթանակը ֆաշիզմի դեմ»․ Մինսկում ներկայացվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերը՝ նվիրված Մեծ Հաղթանակի 80-ամյակին
Մայիս 17 20:00 2025

Մինսկում տեղի է ունեցել Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակին և ֆաշիզմի դեմ միացյալ պայքարին նվիրված միջազգային  համաժողով, որին իր մասնակցությունն է բերել նաև «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը։

«Պետք է սրբությամբ պահենք ու պահպանենք մեր պապերի հերոսության հիշողությունը, և միայն միասնական ջանքերով է հնարավոր հակազդել չարիքին»,- համաժողովում իր ելույթի ժամանակ նշել է Արման Աբովյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեծ հաղթանակի 80-ամյակին ընդառաջ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած ծրագրերին՝ ներկայացնելով նաև Ծառուկյանի դիրքորոշումը․ «Մենք իրավունք չունենք մոռանալ մեր ընդհանուր հաղթանակը ֆաշիզմի դեմ և պետք է անենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի Մեծ հաղթանակի հիշողությունը բոլոր ժամանակներում լինի մեր ժողովուրդների սրտերում և հոգիներում»։

Մանրամասները՝ տեսանյութում