Ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը. Միհրան Հակոբյան


Ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը. Միհրան Հակոբյան
Մայիս 3 17:23 2025

«Մեսրոպ Մանուկյանն ու Արթուր Չախոյանը տեսանյութով ներկայացնում են, թե պետական փողերով ինչ որակի շինարարություն է արվել Նոր Նորք վարչական շրջանի մի մանկապարտեզում: Այնուհետև դա վերածվում է փոխադարձ հայհոյանքների, հետո շատով մեկին ծեծելու փաստի»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

Նա շարունակում է.

«Եվ, քանի որ բորենու նման շատով Արթուր Չախոյանի վրա հարձակվողները վեցնոցի մոտ վեցնոց աշխատող կուսակցությունից են, Սարգսյան Արամը թևերը քշտում ու մտնում է պարահրապարակ՝ էլ ռուսական սադրանք, էլ Բուչա, էլ Պապլավոկի դեպք, էլ Մարտի 1, էլ գող փիսո…

Եվ, այս թոհուբոհի մեջ կորում է գլխավորը. փաստացի, մանկապարտեզի շինարարության փողը լափել են ու պարզ չի, թե ով է լափել՝ շինարարը՞, քաղաքապետը՞, թաղապետը՞, թե՞ շարքային մի խուժանի թաղապետ դարձրած Սարգսյան Արամը: Եթե կան մարդիկ, որ հավատում են, թե Սարգսյան Արամն իր կուսակցությունն անվճար է կցել վեցնոցին, ցավակցենք այդ մարդկանց և անցնենք առաջ: Բայց չմոռնանաք, գլխավորը՝ ի վերջո, ո՞վ է լափել մանկապարտեզի շինարարության փողը»։