Նորա Առուստամյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Երբ դժվարությունը մտնում է ընտանիք, ամենածանրն այն չէ, ինչ տեսնում են մարդիկ։ Ամենածանրը լուռ սպասումն է։
Տարիներ շարունակ ձեր ընտանիքի ձեռքը հասել է այնտեղ, որտեղ եղել է ցավ, կարիք ու հուսահատություն։ Դուք կանգնել եք մարդկանց կողքին այն ժամանակ, երբ նրանց համար մեկ բարի խոսքն անգամ մեծ ուժ է։Կյանքում լինում են ժամանակներ, երբ փորձությունները ստուգում են ոչ միայն մարդու ուժը, այլև ընտանիքի ամրությունը։ Եվ հենց այդ դժվար օրերին է առավել տեսանելի դառնում ընտանիքի իրական արժեքը՝ սերը, հավատարմությունը, միասնականությունն ու միմյանց հանդեպ անսահման աջակցությունը»,-գրել է Առուստամյանը։










