Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ մահացել է հիվանդանոցում


Գյումրիում 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ մահացել է հիվանդանոցում
Հուլիս 11 23:46 2026

«Հրապարակ»-ը հայտնում է․ «Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում տեղի ունեցած ողբերգական պատահարի հետևանքով մահացել է 12-ամյա Վ. Ա.-ն։ Նախնական տվյալներով՝ երեխան հեծանիվ վարելիս կորցրել է կառավարումն ու հավասարակշռությունը, ինչի հետևանքով բախվել է պատին։

 

Դեպքից հետո նա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը․ ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին։

 

Մահացած տղան Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր, ընտանիքի կրտսեր որդին և սովորում էր Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցում»։