Այո, uպառնnւմ եմ, «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական. Փաշինյան


Այո, uպառնnւմ եմ, «Արարատցեմենտը» շատ շուտով լինելու է պետական. Փաշինյան
Հուլիս 9 14:27 2026

««Արարատցեմենտի» հետ կապված պրոցես կա, շատ շուտով լինելու է պետական, նշանակվելու է կառավարիչ»,- ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյո՞ք մեղավոր են  քաղաքացիները, ովքեր աշխատում են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում, այդ աշխատավարձով են ապրում, իսկ այժմ  հարկադիր պարապուրդի են մատնված։

Նա նշեց, որ այն, ինչ պետք է պետության շահերը, այդ թվում գողացված գույքները վերադարաձնելու համար, այդ գործընթացները պետք է տեղի ունենան։

Միաժամանակ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ կանեն, որ բոլոր աշխատողների իրավունքերը հնարավորինս պաշտպանված լինեն, այդ մարդկանց շահերը չեն անտեսի։

Նա «խորհուրդ տվեց», «խնդրեց» «Արարատցեմենտի» աշխատակիցներին՝ չանել այնպիսի բաներ... Ապա հիշեցրեց ԶՊՄԿ-ի օրինակը։

«Ես Կապանում զգուշացրեցի, ասեցի՝ այն մարդիկ, ովքեր այսօր պատվերով գործողություններ են անում, ազատվելու են աշխատանքից։ Ես հունիսին ասացի, էդ մարդիկ օգոստոսին բոլորն ազատված էին աշխատանքից, նրանց մի մասի դեմ քրեական գործ է հարուցված, մի մասն էլ դատվել է, մի մասն էլ միջնորդում է, որ վերականգնվեն աշխատանքի։ Ես էլ ասում եմ՝ չէ, հարգելիներս, այդ ժամանակ հստակ կանոնները սահմանվել է, լսել եք, թե ինչ եմ ասել։

Նույնը խնդրում եմ «Արարատցեմենտի» աշխատողներին, չմտնել դաշտեր... Նրանք, ովքեր կանեն այդ կարգի գործողություններ, մարդկանց վրա ճնշում կգործադրեն՝ փորձելով նրանց մղել գոծողությունների, ազատվելու են աշխատանքից։

Այո, ըստ էության, սպառնում եմ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։